Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

36.5 մլն դոլար՝ Մին տոհմին պատկանող ճենապակե գավաթին

36.5 մլն դոլար՝ Մին տոհմին պատկանող ճենապակե գավաթին
08.04.2014 | 19:15

Հոնկոնգում ճենապակու և չինական արվեստի համար ռեկորդային գնով՝ 36.5 մլն դոլարով, վաճառվել է 15-րդ դարում՝ Մին տոհմի ժամանակաշրջանում, պատրաստված գավաթ։ Գնորդի անունը չի նշվում։
Գինու նուրբ գավաթը պատկանել է Չժու Ցզյանշեն կայսերը, զարդարված է ծաղիկների ֆոնին աքլորի, հավի և ճուտիկների նկարներով։ Մինչ մեր օրերն է հասել ընդամենը 14 նման գավաթ, որոնցից միայն 3-ն են գտնվում անհատական հավաքածուներում, մյուսները պահպանվում են Թեյբեի, Լոնդոնի և այլ քաղաքների թանգարաններում։ Փորձագետների կարծիքով՝ Չժու Ցզյանշենի գահակալման ժամանակաշրջանի գավաթները չափազանց բարձր են գնահատել Մին տոհմի կայսրները։ Այս գավաթների վերաբերյալ շատ առասպելներ կան, նրանք հիացմունքի, հավաքածուների և կրկնօրինակման առարկաներ են։ Չինական հնագույն իրերի շուկայում կարելի է հարյուրավոր նման գավաթների կրկնօրինակներ գտնել։

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ